Ուկրաինական բանակ-2021․ սպառազինություն և մարտունակություն

Անկախության 30-ամյակը Ուկրաինան կնշի օգոստոսի 24-ին հատուկ շուքով՝ ցամաքային և ծովային զորահանդեսներով: Երեք տասնյակ երկրներից ժամանած հյուրերը կկարողանան գնահատել ուկրաինական ռազմական շինարարության ձեռքբերումները՝ ըստ մետաղի, տրամաչափի և հեռահարության։
Sputnik
Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան
Գրեթե երեսուն տարի է՝ փորձում են ուկրաինական պետությունը և ուկրաինական բանակը Ռուսաստանին և ՌԴ Զինված ուժերին անտագոնիստ-հակակշիռ դարձնել։ Ուկրաինայի պետական և ռազմական կառուցման համար կոլեկտիվ Արևմուտքն այլ իմաստ չի տեսնում, իսկ Կիևին միանգամայն ձեռնտու է հակառուսական խամաճիկի ապակառուցողական դերը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի աշխարհաքաղաքական խաղերում։
«2014-ին Ուկրաինայում հեղաշրջումը արևմտյան նախագիծ էր». Յանուկովիչը ուղերձով է դիմել
Իր անկախության 30-ամյակին Ուկրաինան մոտեցել է 255 հազարանոց զինված ուժերով, որոնք նախատեսված են հիմնականում սեփական տարածքում և երրորդ աշխարհի երկրներում ոստիկանական և պատժիչ գործողությունների համար։
Global Firepower ռազմական հզորության արևմտյան վարկանիշն Ուկրաինային 25-րդ տեղն է հատկացնում աշխարհում՝  Վիետնամի և Թայլանդի միջև, բայց իրականությունը Ուկրաինայի ԶՈւ-ն նետում է ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին ենթակա «զոնդերքոմմանդո»-ի (հատուկ նշանակության ջոկատներ նացիստական Գերմանիայում-խմբ.) շարքերը։
Դոնբասի հանքագործների հետ Ուկրաինայի զինված ուժերի բազմամյա փոխհրաձգությունները, ուկրաինացի մասնագետների ուսուցումը ՆԱՏՕ-ի ռազմական հրահանգիչների կողմից զորքերի աճող մարտական հզորության և նույնիսկ երկրի՝ մոտ ժամանակներս դաշինքին անդամակցելու պատրանքներ են ստեղծում: Ընդ որում, ուկրաինական զինված ուժերն արդյունավետ և մարտունակ ռազմածովային և ռազմաօդային ուժեր չունեն, իսկ ցամաքային զորքերը սպառազինության և անձնակազմի պատրաստվածության մակարդակով պիտանի են միայն ժողովրդական բողոքները ճնշելու անհաջող փորձերի համար։
Ուկրաինայի մայրաքաղաքում լարված իրավիճակ է. ցուցարարները փորձել են ներխուժել նախագահական
Բարձրագույն ռազմական հրամանատարությունը որոշումների կայացման և ռազմավարական պլանավորման հարցում ինքնուրույն չէ. ՈւԶՈւ-ն Վաշինգտոնի և Բրյուսելի վերահսկողության տակ է։ ՆԱՏՕ-ն ուկրաինական տարածքն ակտիվորեն օգտագործում է միջազգային զորավարժությունների և Ռուսաստանի սահմանների մոտ առանձին ստորաբաժանումների «առաջավոր ներկայության» համար, սակայն Ուկրաինային չեն շտապում որպես անդամ ընդունել: Անգամ կոնկրետ չափանիշներ կամ ժամկետներ չեն նշում։
Ուկրաինան հեռու է նաև ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆ-ի հիմնական դաշնակցի կարգավիճակից, թեև դրան է ձգտում 2014թ․-ից ի վեր։
Թվում է, թե «հիմնական դաշնակցի» կարգավիճակը ֆինանսական օգուտներ է խոստանում, Կիևին ամերիկյան պաշտպանություն է երաշխավորում աշխարհի ամենասարսափելի՝ «ռուսական սպառնալիքից»։ Սակայն Աֆղանստանի թարմ օրինակը (ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆ-ի հիմնական դաշնակիցը 2012թ․-ից ի վեր) համոզիչ կերպով ապացուցում է, որ ամերիկացիներն ու դաշինքը, պատրաստվածության արևմտյան ստանդարտներն ու 300-հազարանոց ազգային բանակի սպառազինումը, մեծ փողերը ոչինչ չեն երաշխավորում: Միացյալ Նահանգները պատրաստ են դժվարին պահին դավաճանել դաշնակիցներին։
ԱՄՆ-ի Large Scale Exercise 2021 զորավարժությունները․ ուժերը կհերիքե՞ն Սև ծովի համար
Այսպես, թալիբների կողմից Աֆղանստանի մայրաքաղաքի գրավումից հետո ամերիկացիներն արդեն Քաբուլի իրենց բազաներից մեկի շտապ տարհանման ընթացքում լքել են (մոռացել են) 12 ուկրաինացի զինծառայողի: Նույն տեղում լքել են նաև մի քանի վրացի, բուլղարացի և ռումինացի զինծառայողի։

Մարտական տկարություն

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը խորհրդային բանակից մնացած 42 կործանիչ և 34 հարվածային ուղղաթիռ ունեն։ Օդաչուների պատրաստության մակարդակն ու թռչող սարքերի տեխնիկական պատրաստվածությունը թույլ չեն տալիս, որ դրանք հայտնվեն օրինակ, Դոնբասի երկնքում։ Մարտական փորձ Ուկրաինայի ռազմական օդաչուները չունեն։
Ուկրաինայի ԶՈւ ցամաքային զորքերը զգալի թվով զրահատեխնիկա և հրետանի ունեն. 2430 տանկ, ավելի քան 11400 զրահափոխադրիչներ, շուրջ 3000 ինքնագնաց և քարշակվող հրետանային կայանք, 550 համազարկային կրակի ռեակտիվ համակարգ։ Գերազանցապես դա անցած դարի կիսամեռ տեխնիկա է, որը փորձում են արդիականացնել ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրների ձեռնարկություններում և որն անարդյունավետ է եղել Դոնբասի բնակչության հետ քաղաքացիական պատերազմի ժամանակ։
Ռուս-չինական զորավարժություններ կամ «սրտագին» ողջույն ամերիկացներին ու թալիբներին
Ուկրաինական պաշտպանունակության ամենաթույլ օղակը` ռազմածովային ուժերը, իրենցից ներկայացնում են մոտ 12 պարեկային և հրետանային մոտորանավակ, «մոծակների նավատորմ»։ Արտասահմանյան արտադրության լողալու միջոցները գրեթե անզեն վիճակում են։ Միևնույն ժամանակ որոշ փորձագետներ նկատում են. «Այն ինչ մեռած է, մեռնել չի կարող», իսկ «մոծակի խայթոցների», դիվերսիաների, սադրանքների և սկանդալների համար մոտորանավակները լիովին բավարար են։ Կարևորը, որ ռազմածովային «անտիկվարիատը» հասնի այնտեղ, ուր նրան անպայման կբռնեն կամ կխորտակեեն «չար ռուսները»։ Գուցե դրանից հետո Եվրոպան անջատի «Հյուսիսային հոսք-2»–ը, և «հաղթանակ» լինի «ագրեսոր երկրի» նկատմամբ։ Նկատենք, որ Սև ծովում միայն մի «Մոսկվա» ռուսական հրթիռային հածանավը կարող է մեկ շնչով խեղդել Ուկրաինայի ռազմածովային ուժերի ամբողջ կազմը, գումարած՝ ՆԱՏՕ-ի նավատորմը: Սև ծովում Ռուսաստանի ռազմածովային գերիշխանությունն ակնհայտ է և անվերապահ։
Այստեղ կարևոր է հաշվի առնել, որ Ուկրաինայում ռազմածովային խորհրդային ժառանգությունը վաճառված կամ «սպանված» է եղել դեռ 2014 թվականից շատ առաջ։ Միակ համեմատաբար մարտունակ նավը համարվում է «Գետման Սագայդաչնի» ֆրեգատը, որն այդքան էլ ֆրեգատ չէ, քանի որ համալրված չէ հականավային հրթիռներով, իսկ մոտ շառավղի գործողության նրա ՀՕՊ միջոցներն անարդյունավետ են։ «Սագայդաչնի»–ն ԽՍՀՄ–ում կառուցել են ինչպես ՊԱԿ–ի սահմանապահ զորքերի «Կիրով» պահականավ (ջրի վրա է իջեցվել 1992 թվականին)։ Ուկրաինական «կիսաֆրեգատը» շուտով դուրս գրվի կմախքի և մեխանիզմի ամբողջական մաշվածության պատճառով։
Ռուսաստանի մարտական ռոբոտներն ավելի լավն են դարձնում աշխարհը
Ուկրաինայի ակնհայտ ռազմական տկարության պարագայում Գերագույն ռադան 2014 թվականի դեկտեմբերին փոփոխություն կատարեց երկու օրենքներում՝ հրաժարվելով պետության ոչ դաշինքային կարգավիճակից։ Իսկ 2019 թվականին Ուկրաինայի խորհրդարանը սահմանադրորեն ամրագրեց երկրի կուրսը դեպի ՆԱՏՕ։ Անկախ Ուկրաինան դարձավ ընդլայնված հնարավորություններով դաշինքի 6-րդ գործընկեր պետությունը։

Ամեն ինչ վաճառքի համար

Ուկրաինան ԽՍՀՄ–ից ժառանգել է բարի հարևաններ, ինչպես նաև ազգային ռազմաշինության բացառիկ մեկնարկային հնարավորություններ. մինչև 980 հազար զինծառայող, 8000 տանկ, 10 հազար զրահափոխադրիչ և հետևակի մարտական մեքենա, 20 հազար միավոր հրետանային տարբեր համակարգեր, ավելի քան 1100 մարտական ինքնաթիռ և 400 ուղղաթիռ, սևծովյան նավատորմի մինչև 350 նավ։
Կառուցվածքային առումով` 14 մոտոհրաձգային դիվիզիա, 4 տանկային և 3 հրետանային դիվիզիաներ, հատուկ ջակատայինների մեկ բրիգադ, 8 հրետանային բրիգադ, առանձին բանակ և 8 ՀՕՊ բրիգադ, 3 օդային բանակ, 7 ուղղաթիռային գունդ։ Կարճ ասած՝ արդեն ամեն ինչ կառուցված էր, կարևորը չկորցնելն էր։
Սկզբի համար Ուկրաինայի ԶՈւ–ն կրճատեցին նախ 5 անգամ։ Ազգային բանակում ծառայել ցանկացողներին դեռևս 1990–ականների սկզբին հարցնում էին Ռուսաստանի հետ պատերազմելու պատրաստակամության մասին (Ուկրաինայի ԶՈւ–ն մաքրում էին «ոչ հուսալի» սպաներից)։
ԱՄՆ-ի գերձայնային ձախողումը․ երբ հրթիռը չի աշխատում նույնիսկ մեծ գումարների դիմաց
Անկախության առաջին իսկ տասնամյակում խորհրդային զենքի մեծ մասը Կիևը վաճառեց Ասիայի և Աֆրիկայի երկրներին։ Հետագայում գրեթե ամբողջությամբ կորսվեցին ավիացիան և հրթիռային զորքերը։
2005 թվականին Ուկրաինան դարձավ սպառազինության արտահանման համաշխարհային առաջատարներից մեկը։ Ուկրաինական զինանոցներից մարտական տեխնիկայի հազարավոր միավորներ անհետ կորան և չմտան Խաղաղության խնդիրների ուսումնասիրման ստոկհոլմյան ինստիտուտի և Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի հաշվետվությունների մեջ։
Մինչև 2010 թվականը Ուկրաինայի ԶՈւ–ն կորցրեց տանկերի 2/3-րդը, զրահամեքենաների և հրետանային համակարգերի կեսը։ Ուր գնացին փողերը` հայտնի չէ։ Ուկրաինան 1991-2015 թվականներին ձեռք է բերել միայն Saxon տեսակի 75 զրահամեքենա, Spartan տիպի 8 զրահապատ մեքենա և սպառազինություն՝ 58250 նախագծի անավարտ հետախուզական ռազմանավի համար։
2014 թվականին հերթական «մայդանը» Ուկրաինան դիմավորեց շարքում մնացած 700 տանկով և 1445՝ պահեստային բազաներում, 2189 մարտական մեքենաներով, 1421 հրետանային համակարգերով, 206 ուղղաթիռներով և 326 ինքնաթիռներով։ Այնուհետև Դոնբասում Ուկրաինայի ԶՈւ–ն կորցրեց ավելի քան 300 տանկ, զրահամեքենաների կեսից ավելին, շուրջ 50% հրետանային համակարգեր։ Եվ սա միայն պաշտոնական տվյալներն են։ International Institute for Strategic Studies Military Balance վերլուծական գործակալության տվյալներով՝ կորուստներն ավելի շատ են։
Ինչ է հայտնի Ռուսաստանի հինգերորդ սերնդի նորագույն թեթև կործանիչի մասին
Երեք տասնամյակ ձգված ռազմաքաղաքական աղետը անհնար է բացատրել անկախ Ուկրաինայի դեմ «ռուսական ագրեսիայով»։ Դա պետականության ճգնաժամ է։
Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի մակարդակի մասին վկայում է ամբողջությամբ ոչնչացված ռազմական նավաշինությունը, թեև խորհրդային տարիներին Նիկոլաևսկի գործարանում կանոնավոր կերպով ավիակիր հածանավեր էին կառուցվում։ Հրետանային համակարգերի, ուղղաթիռների, կործանիչների, գրոհիչների, ՀՕՊ և կապի համակարգերի հետ կապված խնդիրները չեն լուծվում։
Ուկրաինան «մաշեցնում է» մարտական ինքնաթիռները, և ապագայում մտադիր է թռչել բացառապես ՆԱՏՕ–ի երկրների «սեքնդ հենդով»։ Անկախ Ուկրաինայի ռազմարդյունաբերությունը նույնիսկ խորհրդային նմուշի հրաձգային զենքի համար նախատեսված փամփուշտների արտադրություն չի յուրացրել, էլ չենք խոսում նոր լուրջ մշակումների մասին։
ՆԱՏՕ–ի ներդրումները եղանակ չեն փոխում։ 2014 թվականից հետո մի քանի տարվա ընթացքում Ուկրաինան բացահայտ և գաղտնի արտասահմանյան գործընկերներից բազմաքանակ զենք և միլիարդավոր դոլարներ է ստացել «Ուկրաինայի ԶՈւ–ն ուժեղացնելու համար»։ Զենքը կարծես շրջանցել է Ուկրաինան ու վաճառքի հին սխեմաների համաձայն նոր տերեր է ձեռք բերել Ասիայի և Աֆրիկայի երկրներում։ Կենդանի գումարները հօդս են ցնդել։
«Դատաստանի օրվա» նոր ռուսական ինքնաթիռները կամ երրորդ համաշխարհայինի հրամանատարական կետը
2021 թվականի օգոստոսի 24-ի Կիևի ղեկավարության հավանական տոնական հայտարարությունները «սկզբունքորեն նոր բանակ» ստեղծելու մասին թվերով կամ փաստերով չեն հաստատվի։ «Ռուսական ագրեսիայից Եվրոպան պաշտպանելու» հանդիսավոր արարողությունը հերթական անգամ քմծիծաղ կառաջացնի` Ուկրաինայի ԶՈւ–ն ի զորու չէ «հակազդել ցանկացած ագրեսորի»։ Իսկ ամենակարևորը` աստիճանաբար Ուկրաինայի ավելի քիչ քաղաքացի է ցանկանում ծառայել նման հակաժողովրդական և հակառուսական բանակում։ 
Գրանցվեք ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրոլենկոյի Telegram–յան ալիքին հետևյալ հղմամբ` https://t.me/AKhrolenko