ՍՊԸ-ն «սուրհանդակություն» է արել՝ լիցենզիա չունենալով. հարուցվել է քրեական գործ

Սուրհանդակային կապի ծառայությունների գործունեության մատուցման լիցենզիայի տարեկան պետական տուրքը կազմում է 3 միլիոն դրամ։
Sputnik
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները ԱԱԾ-ից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպք են բացահայտել:
Առևանգել են ՀՀ քաղաքացուն. քրեական հեղինակության նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Իրավապահները պարզել են, որ մի սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն 2015-2018 թթ., առանց հատուկ թույլտվության, այն է՝ փոստային կապի բնագավառում սուրհանդակային կապի ծառայությունների գործունեության մատուցման լիցենզիայի, որի տարեկան պետական տուրքը կազմում է 3 միլիոն ՀՀ դրամ, իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն, որի շրջանակներում սուրհանդակային կապի ծառայություններ է մատուցել մի շարք իրավաբանական անձանց, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է 12 միլիոն դրամի վնաս։
Հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը շարունակվում է: