Ռուսաստանը կողմ է հայ-ադրբեջանական հարաբերությունների համակողմանի բարելավմանը. Զախարովա

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը կոչ է արել պաշտոնական Երևանին և Բաքվին խուսափել ռազմատենչ հռետորաբանությունից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի - Sputnik. Անդրկովկասում իրավիճակը գտնվում է ռուսական կողմի ուշադրության կենտրոնում: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում լարվածության աճը:
Նրա խոսքով`անվերապահ առաջնահերթությունը նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի կիրարկումն է:
Մոսկվան Երևանին և Բաքվին կոչ է արել փոխանակել գերիներին «բոլորին բոլորի դիմաց» սկզբունքով
Զախարովան նշել է, որ ռազմատենչ հռետորաբանությունը բացարձակ արդյունավետ չէ խնդրի կարգավորման գործում և նշել է, որ դրան «երբեմն դիմում են Անդրկովկասի երկրների քաղաքական առաջնորդները»: Նա կարծում է, որ այս հռետորաբանությունը վնասում է կայուն արդյունքի հասնելու հնարավորություններին։
Միաժամանակ ԱԳՆ ներկայացուցիչը շեշտեց, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև շփումները պարբերաբար իրականացվում են ամենաբարձր մակարդակով: Նա հիշեցրեց Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հանդիպումները Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ:
«Անհրաժեշտ աշխատանքը շարունակաբար իրականացվում է ԱԳՆ -ի, ՊՆ -ի և սահմանապահ գերատեսչությունների կողմից։ Բազմաթիվ քննարկումների մանրամասները, հաշվի առնելով զգայունության և անվտանգության հատուկ խնդիրները, միշտ չէ, որ հրապարակվում են: Սա կարող է խանգարել արդյունքի հասնելուն», - ավելացրեց նա:
Արցախում հայ–ադրբեջանական շփման գծի Եղծահողի հատվածն այսուհետ կհսկեն ռուս խաղաղապահները
Ըստ ԱԳՆ խոսնակի` թե՛ Բաքուն, թե՛ Երևանը, որպես ամբողջություն բարձր են գնահատում Ռուսաստանի կայունացնող դերը Լեռնային Ղարաբաղում նրա խաղաղապահ կոնտինգենտի կողմից:
«Խաղաղապահների շնորհիվ տարածաշրջանում իրավիճակը զգալիորեն բարելավվել է», - ասել է Զախարովան:
Ինչ վերաբերում է առանձին միջադեպերին հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղում, Զախարովան նշել է, որ խնդիրները կարող են արագ լուծվել աշխատանքային կարգով:
Ռուսաստանն իրավունք ունի զենք մատակարարել` ում ուզում է․ Զախարովան պատասխանել է Ալիևին
Դրանց առաջացման պատճառները գտնվում են Բաքվի և Երևանի հարաբերություններում վստահության իսպառ բացակայության մեջ: Ռուսաստանը կողմ է հայ-ադրբեջանական հարաբերությունների համակողմանի բարելավմանը։