Կարմի՞ր, թե՞ սպիտակ․ որ գինին է ավելի օգտակար

Բժիշկ Օկսանա Միխալևան խորհուրդ չի տալիս օգտագործել ավելի, քան մեկ գավաթ գինի օրական։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Բժիշկ-սննադաբան, էնդոկրինոլոգ Օքսանա Միխալևան վստահեցնում է, որ կարմիր գինին ավելի օգտակար է, քան սպիտակը, քանի որ պարունակում է ռեսվերատրոլ, որը դրական ազդեցություն է ունենում առողջության վրա:
Գիտնականները հերքել են գիրանալու մասին ամենատարածված միֆերից մեկը
Այդ մասին նա ասել է «Известие»-ին տված հարցազրույցում` նշելով, որ գինու օգտագործման օրական նորման մեկ գավաթն է, ընդ որում՝ խոսքը սեղանի չոր գինու մասին է։
Սպիտակ գինին պարունակում է օգտակար եթերայուղեր, С, В խմբի վիտամիններ, օրգանական թթուներ, այլ միկրոէլեմենտներ։ Այս գինին բարերար ազդեցություն է ունենում մարսողության վրա, ծառայում է սրտանոթային հիվանդությունների կանխարգելմանը և բարձրացնում է նեյրոմեդիատորների մակարդակը, որոնք պատասխանատու են տրամադրության համար:
Ռեսվերատրոլը հակաօքսիդիչ է, որը պաշտպանում է մարմինը վաղաժամ ծերացումից, ճնշման բարձրացումից, աթերոսկլերոզի ռիսկերից, բջիջների քաղցկեղային վերարտադրությունից: Այսինքն` կարմիր գինին պարունակում է նույն օգտակար տարրերը, ինչ և սպիտակը` գումարած ռեսվերատրոլ։
Գիտնականները բացահայտել են երիտասարդ և առողջ մնալու ամենապարզ ու հասանելի աղբյուրը
Ավելի վաղ Ադելաիդայի համալսարանի (Ավստրալիա) գիտնականները պարզել էին, որ ալկոհոլային խմիչքների շարքում կարմիր և սպիտակ գինիներն առավել անվտանգն են ինսուլտներ հրահրելու տեսանկյունից: