Հակառակորդի գործողությունների հետ կապ չունի. ՊՆ–ն` 3 զինվորների մահվան մասին

Պաշտպանության նախարարությունն անդրադարձել է շրջանառվող այն լուրերին, թե տեղի ունեցածը դիվերսիա է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Հայաստանի մարտական հենակետերից մեկում 3 զինծառայողների դի հայտնաբերելու դեպքը հակառակորդի գործողությունների հետ կապ չունի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վերին Շորժայում հանգիստ է. հայ զինվորականներն ամրացնում են դիրքերը
Հայտնել էինք, որ օգոստոսի 19-ին, ժամը 02։15-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում գտնվող մարտական հենակետում հայտնաբերվել է 3 զինծառայողի դի։ Նշենք, որ լուրեր են շրջանառվում, թե տեղի ունեցածը դիվերսիա է։
«Դեպքի հանգամանքները բացահայտելու համար այս պահին անհրաժեշտ քննչական գործողություններ են ընթանում:  Սակայն գոնե այս պահին եղած նախնական տեղեկություններով՝ տեղի ունեցածը կապ չունի հակառակորդի գործողությունների հետ»,–ասացին ՊՆ–ից։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` զինծառայողներից մեկը ոգելից խմիչքի ազդեցության տակ է եղել, ինչի արդյունքում էլ կռիվ է սկսվել նրանց միջև։
Արմեն Սարգսյանը մի շարք նշանակումներ է արել զինված ուժերում
Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում գտնվող մարտական հենակետում հայտնաբերվել են շարքայիններ, 2002թ. ծնված Մուրադ Աշոտի Մուրադյանի, 2002 թ. ծնված Լևոն Ռաֆայելի Հարությունյանի և 2002թ. ծնված Գոռ Արտակի Սահակյանի դիերը՝ հրազենային վիրավորումներով։