Մի քիչ էլ կշոգի. եղանակի տեսություն

Ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված` Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում, Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում, Սյունիքում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի - Sputnik. ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից տեղեկացնում են, որ հանրապետության տարածքում օգոստոսի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-23-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Մարությանը որոշել է` այս տարի «Էրեբունի-Երևան» չի անցկացվելու. ո՞ւր կուղղվեն գումարները
Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10՝ մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-19-ը կբարձրանա 2-4 աստիճանով:
Եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում ևս օգոստոսի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 20-23-ի գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ:
Մայրաքաղաքում օգոստոսի 19–ի գիշերը կլինի 21-23 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +30...+32 աստիճան։
Մեքսիկայում գրեթե 2000 տարեկան ծաղկեփնջեր են հայտնաբերել
Գերատեսչությունից նաև զգուշացնում են, որ ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված` Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում, Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում, Սյունիքում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ազգաբնակչությանը հորդորում են պահպանել հրդեհավտնագության կանոնները: