Անհետ կորածների հարազատները մտան ԱԱԾ. Արմեն Աբազյանը կընդունի նրանց

Անհետ կորածների հարազատները նախատեսում են Կարմիր խաչի միջազգային կոմիտե նույնպես գնալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Անհետ կորածների հարազատներն այս պահին հանդիպում են ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ։
Հայտնել էինք, որ անհետ կորածների հարազատներն առավոտից բողոքի ակցիա են անում ԱԱԾ շենքի առջև` պահանջելով հանդիպում Արմեն Աբազյանի հետ։
Անհետ կորած զինծառայողը գտնվել է. նրան տեղափոխել են Երևան, վիճակը ծայրահեղ ծանր է
Անհետ կորածների հարազատները  նշում են, որ տարբեր մարմինների են դիմել, սակայն որևէ արձագանք չկա մինչ օրս, և Ստեփանակերտի զորամասերից մեկից 21 անհետ կորածից միայն 9-ի մասունքներն են հայտնաբերվել։
«Այսօր գնացինք նաև Կարմիր խաչ, սակայն աշխատակազմը տեղում չէր և վաղն առավոտյան նորից կգնանք այնտեղ, որպեսզի ինչ-որ ինֆորմացիա ստանանք»,–ասաց անհետ կորածներից մեկի հայրը։
Նշենք, որ Աբազյանի հետ անհետ կորածների հանդիպմանը լրագրողները չեն մասնակցում։
Պետությունը անհետ կորած զինծառայողների ընտանիքներին 9 ամիս դրամական աջակցություն կտրամադրի
Հիշեցնենք, որ անհետ կորածների հարազատները հաճախ են բողոքի ակցիաներ անում տարբեր գերատեսչությունների առջև` ինչպես կառավարության, այնպես էլ պաշտպանության նախարարության և դեսպանատների։
Անհետ կորածների հարազատներին քանիցս ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն բոլոր հանդիպումներից հետո հարազատները նշել են, որ իրենց չեն բավարարել հնչած պատասխանները։