«50 տարի կձգի». «Կորեայի ձորի» կամուրջը վերակառուցվել է ու շահագործման հանձնվել

Կամուրջն ամբողջովին քանդվել է ու նորից կառուցվել։ Ամրությունն անձամբ շինարարներն են փորձել։ Մասնագետները վստահեցնում են, որ վարորդներն այս կամրջով անցնելու դեպքում առնվազն 25 րոպե կխնայեն։
Sputnik
Վերականգնվել և շահագործման է հանձնվել «Կորեայի ձորի» կամուրջը, որը Երևանը կապում է Կոտայքի մարզի հետ: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
Մարությանը որոշել է` այս տարի «Էրեբունի-Երևան» չի անցկացվելու. ո՞ւր կուղղվեն գումարները
Հրապարակված տեսանյութում երևում է, որ կամուրջը հնարավորություն կտա Թբիլիսյան խճուղուց միանգամից հասնել Կոտայքի մարզ՝ այլևս ստիպված չլինելով անցնել Կոմիտաս վարչական շրջանով և Դավթաշենի կամրջով:
Կամուրջը նաև կարճ ճանապարհ է ապահովում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից մինչև Դավթաշեն:
Աջափնյակում և Նոր Նորքում ապօրինի կառույցներ են ապամոնտաժվել
Կառուցող ընկերության տնօրեն Մինաս Մինասյանի խոսքով` կամուրջը ենթակա չէր վերակառուցման, ուստի այն պետք է ամբողջությամբ հավաքվեր: Այժմ կամրջի երկարությունը 12 մետր է, իսկ լայնությունը՝ 9.60 մետր: Կա մի հատված հետիոտների համար, ինչպես նաև ջրահեռացման համակարգեր: Կամուրջը երկգիծ է և նախատեսված է երկու ուղղություններով երթևեկելու համար:
Ըստ շինարարների՝ այն կշահագործվի առնվազն 50 տարի:
Քաղաքապետարանի պատվիրած ավտոբուսները Չինաստանում զարդարել ու ճանապարհել են Երևան