Փաշինյանը ներկայացրեց Հայաստանի և տարածաշրջանի անվտանգության ապահովման առաջիկա ծրագրերը

Փաշինյանի խոսքով` Հայաստանի ու տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը ժողովրդի առջև ՔՊ–ի ստանձնած մեծագույն առաքելությունն է, որի իրականացումը, սակայն, կախված է ոչ միայն ՀՀ–ից, այլև տարածաշրջանի այլ երկրների կեցվածքից ու ցանկությունից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմի ծանր հետևանքները էականորեն փոխել են Հայաստանի արտաքին միջավայրը` սրելով նախկինում գոյություն ունեցած մի շարք մարտահրավերներ ու առաջ բերելով նորերը։
Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ներկայացնելով կառավարության գործունեության  2021–26թթ.-ի ծրագրի «Անվտանգություն և արտաքին քաղաքականություն» հատվածը։
Փաշինյանն ասաց` ինչ բաժիններից է բաղկացած կառավարության 2021–2026թթ. ծրագիրը
«ՀՀ արտաքին անվտանգության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պաշտպանությունը, ԼՂ հիմնախնդրի արդարացի լուծումը, ՀՀ–ի շուրջ տարածաշրջանային ու միջազգային բարենպաստ միջավայրի ստեղծումը շարունակում է մնալ առաջնային։ Այս խնդրի լուծման համար ժողովրդի վստահության քվե ստացած կառավարությունը մտադիր է լրջագույն միջոցներ ձեռնարկել  հանրային և ազգային լավագույն ներուժը համախմբելու ուղղությամբ»,– ասաց նա` հավելելով, որ կառավարության առաջնահերթ խնդիրներից է նաև երկրում համերաշխության ու փոխադարձ հարգանքի մթնոլորտի ձևավորումը։
«Միաժամանակ ժողովրդավարության  թյուրընկալումը` որպես պարարտ հող ամենաթողության ու անպատժելիության համար, լրջագույն սպառնալիքներ է ստեղծում իրավակարգի, հանրային անվտանգության, օրենքի և գերակայության համար»,– ասաց նա` շեշտելով, որ ՔՊ–ն օրենքի դիկտատուրա հաստատելու հանրային մանդատ է ստացել ՀՀ ժողովրդից։
Կաթվածահար վիճակում ենք, մեր անվտանգության համակարգը հանձնվել է այլ երկրներին. Պողոսյան
Փաշինյանի խոսքով` Հայաստանի ու տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը ժողովրդի առջև ՔՊ–ի ստանձնած  մեծագույն առաքելությունն է, որի իրականացումը, սակայն, կախված է ոչ միայն ՀՀ–ից, այլև տարածաշրջանի այլ երկրների կեցվածքից ու ցանկությունից։
«ՀՀ կառավարությունը ստանձնում է տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու պարտավորությունն ու իր բաժին անելիքը»,– ասաց վարչապետը։
Սահմանին տեղի ունեցող միջադեպերը սպառնալիք են ՀԱՊԿ անդամ Հայաստանի անվտանգությանը. Զաս
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում քննարկում է կառավարության գործունեության  2021–26թթ–ի ծրագիրը, որը հաստատվելուց հետո հաջորդ շաբաթվա սկզբում կներկայացվի ԱԺ–ի հաստատմանը։