Անձրևները կարճ ժամանակով հեռանում են. եղանակի տեսություն

Ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված` Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում, Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում, Սյունիքում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի - Sputnik. ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից տեղեկացնում են, որ հանրապետության տարածքում օգոստոսի 20-21-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։
Վերին Շորժայում հանգիստ է. հայ զինվորականներն ամրացնում են դիրքերը
Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ։ Օգոստոսի 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը 18-19-ին կբարձրանա 2-4 աստիճանով:
Եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում օգոստոսի 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 20-22-ին՝ գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ:
Ինչպես պարզել` մեղրը բնական է, թե ոչ
ԱԻՆ–ից նաև զգուշացնում են, որ ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված` Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում, Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում, Սյունիքում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ազգաբնակչությանը հորդորում ենք պահպանել հրդեհավտնագության կանոնները: