«Դատավոր Մարտիրոսյանի թեթև ձեռքով Մենուա Հովսեփյանը գնաց «Արմավիր» ՔԿՀ». փաստաբան

Իսկ Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանին կալանավորելու նախաքննական մարմնի միջնորդության վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի այսօր 22:30-ին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը կալանավորվել է։
Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց նրա փաստաբան Արմեն Մելքոնյանը:
Գորիսում ձերբակալվածներին լուսանկարել են իրենց կամքին հակառակ. մանրամասնում է ՄԻՊ–ը
«Դատավոր Մարտիրոսյանի թեթև ձեռքով Մենուա Հովսեփյանը գնած «Արմավիր» ՔԿՀ` երկու ամիս ժամկետով»,– ասաց փաստաբանը։
Նա նաև հայտնեց, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, մերժեց Գորիսի համայնքապետարանի աշխատակցուհի Արմինե Չոփչյան կալանավորելու միջնորդությունը` թողնելով նրան ազատության մեջ։
Ավելի վաղ դատարանը մերժել էր նաև Գորիսի համայնքապետարանի երկրորդ ձերբակալված աշխատակցուհուն` Սուսաննա Մկրտչյանին կալանավորելու միջնորդությունը:
Իսկ Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանին կալանավորելու նախաքննական մարմնի միջնորդության վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի այսօր 22:30-ին:
Խարդախության համար ձերբակալվել է «Ինչ, որտեղ, երբ»-ի նախկին հովանավոր Աշոտ Խաչիյանը
Հիշեցնենք` Իրինա Յոլյանը, Մենուա Հովսեփյանը, Գորիսի համայնքապետարանի աշխատակիցներ Արմինե Չոփչյանը և Սուսաննա Սարգսյանը ձերբակալվել են երեկ։
Յոլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3-րդ մասի 1 կետով (յուրացնելը կամ վատնելը պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանձնապես խոշոր չափերով)։
Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3–րդ մասի 1 կետով (յուրացնելը կամ վատնելը պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանձնապես խոշոր չափերով) և ՀՀ ՔՕ 149.1 հոդվածի 2–րդ մասի 1–ին և 2-րդ կետերով (նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով):