ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Բանակային միջազգային խաղերի մասնակիցների թիվը 2021 թ․-ին կգերազանցի 455 հազարը: ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն տեղեկությունը հայտնել է «Красная звезда» թերթին տված հարցազրույցում։
«Այս տարվա մասնակիցների ընդհանուր թիվը, հաշվի առնելով մեր զինված ուժերում ընտրական փուլերը, կազմել է մոտ 459 հազար` օդաչուներ, տանկիստներ, նավաստիներ, մոտոհրաձիգներ, դեսանտայիններ, մարտական մեքենաների, տեխնիկայի վարորդներ, հակաօդային պաշտպանության համակարգերի օպերատորներ, դիպուկահարներ, բժիշկներ... Գրեթե բոլոր նրանք, ովքեր նախատեսված են մարտական գործողություններ վարելու համար»,-ասել է Շոյգուն։
Ինչպես նշել է նախարարը, «Բանակային միջազգային խաղեր-2021»-ը կանցկացվի 11 երկրում, իսկ 34 մրցույթներին կմասնակցեն ավելի քանի 280 թիմ 34 պետությունից։
Առաջին անգամ կմասնակցեն Բրազիլիայի, Բուրկինա Ֆասոյի, Կիպրոսի, Մալայզիայի, Կամերունի և Էկվադորի զինվորականները:
Բացի այդ, սպասվում են 11 խումբ դիտորդներ, որոնցից չորսը ՆԱՏՕ-ի երկրներից կլինեն:
Մրցույթներից երեքը առաջին անգամ կանցկացվեն («Մարտավարական հրաձիգ», «Մերիդիան» ռազմական տեղագրողների մրցումներ և «Մշակույթի բանակ» երաժշտական-պարային մրցույթ):
Նշենք, որ «Բանակային խաղեր-2021»-ը կմեկնարկի օգոստոսի 22-ին և կտևի մինչև սեպտեմբերի 4-ը: Ռուսաստանը կընդունի 16 մրցույթ, Բելառուսը, Չինաստանը և Իրանը կանցկացնեն երեքական մրցույթ, երկուական մրցույթ տեղի կունենա Վիետնամում, Ղազախստանում, Ուզբեկստանում և Մոնղոլիայում:
Հայաստանը, Ալժիրի Ժողովրդավարական Դեմոկրատական Հանրապետությունը, Սերբիան և Կատարը կանցկացնեն մեկական մրցույթ։