5-րդ զորամիավորումը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի

Ուսումնական տագնապ հայտարարելուց հետո ռազմական տեխնիկան բերվել է մարտական վիճակի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Զինծառայողների ֆունկցիոնալ պարտականություններն ու մասնագիտական գիտելիքները կատարելագործելու նպատակով օգոստոսի 17-ին 5-րդ զորամիավորումում հայտարարվել է ուսումնական տագնապ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Ռուս խաղաղապահները վարժանքներ են անցկացնում Արցախում
«Զորամիավորումը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի, ծավալվել են կառավարման կետեր»,– նշված է հաղորդագրության մեջ։
Շուշիի շրջանում հայկական և ադրբեջանական դիրքերի միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել. ՌԴ ՊՆ
Ըստ ՊՆ–ի` բացազատվել են կապի շարժական հանգույցներ, ռազմական տեխնիկան բերվել է մարտական վիճակի:
Անձնակազմը սահմանված ժամկետում հանդերձավորվել է, ստացել զենք-զինամթերք և դուրս բերվել նախորոշված շրջաններ։
«Պետք է լինել ուշադիր, հակառակ դեպքում շատ խստորեն եք պատասխան տալու». Արշակ Կարապետյան