ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի - Sputnik. Թալիբները համաներում են հայտարարել Աֆղնաստանի պետական պաշտոնյաների համար, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
«Հայտարարվել է համընդհանուր համաներում, այնպես որ կարող եք լիովին վստահ վերադառնալ ձեր առօրյային», - ասվում է թալիբների հայտարարության մեջ:
Նշվում է, որ սա համաներում է բոլոր պետական պաշտոնյաների համար:
Հիշեցնենք, որ Աֆղանստանում իրավիճակը հատկապես սրվեց վերջին շաբաթների ընթացքում, երբ թալիբները հարձակվեցին խոշոր քաղաքների վրա («Թալիբան» շարժումը ՌԴ–ում ահաբեկչական խմբավորում է ճանաչվել և արգելված է)։ Կիրակի օրը ԶԼՄ–ները հայտնեցին, որ թալիբները վերահսկում են բոլոր սահմանային անցակետերը։ Նույն օրն ավելի ուշ գրոհայինները հայտարարեցին, որ մտել են Քաբուլ և վերահսկողության տակ առել նախագահի նստավայրը։ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին իր հերթին հայտարարեց, որ երկիրը լքել է արյունահեղությունը կանխելու համար։ Կիրակի լույս երկուշաբթի գիշերը «Թալիբանի» քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մուհամմեդ Նաիմն էլ հայտարարեց, որ Աֆղանստանում պատերազմն ավարտվել է։