ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի - Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայությունում ակտիվ խոսակցություններ են, որ օգոստոսի 4-ին պաշտոնից ազատված Ստեփան Մելքոնյանի տեղը ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ են նշանակելու Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն Կամո Աղաջանյանին:
Հնարավոր է համարվում նաև, որ այդ պաշտոնում կնշանակվի ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ գեներալ մայոր Եսայի Մկրտչյանը, որը ԱԱԾ հետախուզության դեպարտամենտի պետն է և համարվում է պրոֆեսիոնալ համակարգում:
Սակայն պարբերականին հասած լուրերի համաձայն՝ արդեն որոշումը վերջնական կայացած է, և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ջանքերի շնորհիվ ԱԱԾ տնօրենի տեղակալ է նշանակվելու Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն Կամո Աղաջանյանը:
Հիշեցնենք, որ նա Արցախի ԱԱԾ տնօրենն էր, որն ազատվեց 44-օրյա պատերազմից հետո: