Մերձմոսկովյան Կուբինկայում կործանվել է Իլ-112Վ ռազմատրանսպորտային ինքնաթիռի փորձանմուշը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Արտակարգ պատահարը տեղի է ունեցել վայրէջքի ժամանակ։ Միջադեպի պատճառները կպարզի հատուկ հանձնաժողովը։
Իլ-112Վ-ը Վորոնեժի ավիացիոն գործարանի արտադրության նոր սերնդի թեթև տրանսպորտային ինքնաթիռ է: Այն փոխարինելու է Ան-24-ին և Ան-26-ին։ Նախատեսված է զինծառայողների, սպառազինության, թեթև տեխնիկայի և այլ բեռների տեղափոխման ու դեսանտավորման համար (մինչև հինգ տոննա առավելագույն զանգվածով):
Հինգ օր առաջ այդ ինքնաթիռը Վորոնեժից մեկնել էր Ժուկովսկի՝ մասնակցելու «Բանակ-2021» ֆորումին, որը տեղի կունենա օգոստոսի 22-28-ը: