Ռուսաստանում կործանված ինքնաթիռի օդաչուի որդին պատմել է հոր հետ վերջին զրույցը

Խլուդեև կրտսերը վստահեցրել է, որ հայրը կյանքում ոչ մի բանից չի բողոքել և համեստ մարդ է եղել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Մերձմոսկովյան Կուբինկայում Իլ-112Վ ռազմատրանսպորտային ինքնաթիռի կործանման հետևանքով մահացած բորտինժեներ Նիկոլայ Խլուդեևի որդին՝ Ռոման, «Մոսկովսկի կոմսոմոլեց» կայքին պատմել է, թե հոր հետ ինչ է խոսել վերջին անգամ:
Թուրքիայում կործանված ինքնաթիռը պատկանում էր ՌԴ–ին. զոհերից 5-ը ռուս զինծառայողներ են
Խլուդեև կրտսերի խոսքով՝ հայրը լավ կարծիք ուներ Իլ-112Վ–ի մասին: Նա նաև ասել է, որ օդանավի ողջ անձնակազմը փորձառու է եղել, քանի որ անփորձներին թույլ չէին տա նոր ինքնաթիռ կառավարել:
«Երեկ եմ խոսել հորս հետ։ Նա ոչնչից չէր վախենում։ Միշտ վստահում էր տեխնիկային։ Եթե ինչ-որ անսարքություն լիներ, ինքնաթիռը չէր թռչի։ Անսարքություններն իրենք էին վերացնում», - պատմել է Ռոման։
Նա շեշտել է, որ հայրը կյանքում ոչնչից չի բողոքել և համեստ մարդ է եղել։
Հիշեցնենք` Իլ-112Վ-ն այսօր ուսումնական թռիչքի ժամանակ կործանվել է մերձմոսկովյան «Կուբինկա» օդանավակայանի մոտ։ Ինքնաթիռում երեք մարդ է եղել՝ հրամանատար, փորձարկող օդաչու, Ռուսաստանի հերոս Նիկոլայ Կուիմովը, փորձարկող օդաչու Դմիտրի Կոմարովը և փորձարկող բորտինժեներ Նիկոլայ Խլուդեևը: Նրանք մահացել են` մինչև վերջին պահը փորձելով փրկել օդանավը։
Քաբուլը լքող ամերիկյան ինքնաթիռից մարդիկ են ընկնում. տեսանյութեր