«Իհարկե երջանիկ էի իմանալ». Արսեն Զախարյանը խոսել է ՌԴ հավաքական հրավիրվելու մասին

Ռուսաստանի ընտրանին սեպտեմբերի 1-ին կհանդիպի Խորվաթիայի, սեպտեմբերի 4-ին՝ Կիպրոսի, սեպտեմբերի 7-ին՝ Մալթայի հավաքականների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի - Sputnik. Մոսկվայի «Դինամոյի» հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանը մեկնաբանել է Ռուսաստանի հավաքականից հրավեր ստանալը՝ ԱԱ-2022-ի ընտրական փուլի սեպտեմբերյան խաղերին նախապատրաստվելու համար։
Արսեն Զախարյանը մեծ ապագա ունի. Երվանդ Սուքիասյան
«Իհարկե երջանիկ էի իմանալ, որ հայտնվել եմ այն խաղացողների թվում, ովքեր Ռուսաստանի հավաքականի նոր մարզչական շտաբի կողմից հրավեր են ստացել։ Առավել ևս, որ նախորդ անգամ ինձ մոտ չստացվեց լիարժեք զգալ ազգային թիմի մթնոլորտը։ Կաշխատեմ ու կապացուցեմ, որ ինձ իզուր չեն վստահում»,- ասել է Զախարյանը։
18-ամյա հարձակվողի առաջին ակումբը եղել է Սամարա քաղաքի «Կռիլյա Սովետով» ակումբը: «Դինամո» է տեղափոխվել 2017 թվականին: Նա մեկ անգամ էլ էր հրավիրվել Ռուսաստանի հավաքական՝ Եվրո-2020-ին նախապատրաստվելու համար, սակայն մարզումային հավաքի ժամանակ հիվանդացել էր։
Ռուսաստանի ընտրանին սեպտեմբերի 1-ին կհանդիպի Խորվաթիայի, սեպտեմբերի 4-ին՝ Կիպրոսի, սեպտեմբերի 7-ին՝ Մալթայի հավաքականների հետ։
«Չելսին» հետաքրքրվել է Մոսկվայի «Դինամոյում» խաղացող հայ կիսապաշտպանով