ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի - Sputnik. ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից զգուշացնում են` ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված` Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում, Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում, Սյունիքում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ազգաբնակչությանը հորդորում են պահպանել հրդեհավտնագության կանոնները:
Եղանակի մասին
Հանրապետության տարածքում օգոստոսի 17-ի երեկոյան ժամերին, 20-21-ի կեսօրից հետո և գիշերը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավարևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը 17-18-ը կբարձրանա 2-4 աստիճանով:
Երևան քաղաքում օգոստոսի 21-ի գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ: Օգոստոսի 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում օգոստոսի 17–ի գիշերը կլինի 20-22 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +33....+35 աստիճան։