Թուրքիայում ջրհեղեղի հետևանքով մահացածների թիվը հասել է 70-ի

Թուրքիայում ջրհեղեղից տուժած քաղաքներն ու հարակից շրջանները հայտարարվել են աղետի գոտի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի -Sputnik. Թուրքիայի սևծովյան ափերին ջրհեղեղի հետևանքով 70 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է «Անադոլու» գործակալությունը ՝ վկայակոչելով Թուրքիայի կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման վարչությունը։
Ընդհանուր առմամբ տարհանվել է մոտ 2,5 հազար մարդ։
Թուրքիայում կործանված ինքնաթիռը պատկանում էր ՌԴ–ին. զոհերից 5-ը ռուս զինծառայողներ են
Թուրքիայի հյուսիսում օգոստոսի 11-ին տեղացած տեղատարափ անձրևները սելավների, սողանքների և ջրհեղեղների պատճառ են դարձել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ջրհեղեղից տուժած շրջանները հայտարարել է տարերային աղետի գոտի։
Ալիևը խոստովանել է` առանց Թուրքիայի Ադրբեջանը մեծ խնդիրներ կունենար պատերազմում