Մերձավան համայնքի ղեկավարը տեղեկանքներ է կեղծել. հարուցվել է քրեական գործ

Մերձավանի գյուղապետը Լևոն Գրիգորյանն է, ով այդ պաշտոնը ստանձնել է 1996թ–ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. ՀՀ դատախազությունում ստացված էլեկտրոնային դիմումի հիման վրա ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժինն ուսումնասիրություններ է իրականացրել Արմավիրի մարզի Մերձավան գյուղի գյուղապետի գործունեության նկատմամբ։
Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Արդյունքում հայտնաբերվել են սեփականաշնորհված հողատարածքների մասին կեղծ փաստաթղթեր։
Ինչպես հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն, ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են 2007-2008թթ.-ի ընթացքում Մերձավան համայնքի ղեկավարի կողմից մի շարք քաղաքացիների անվամբ տրամադրված կեղծ տեղեկանքներ։
Դրանցով նշված քաղաքացիներին, իբր, Մերձավան համայնքում անհատույց տրամադրվել են տնամերձ հողամասեր, մինչդեռ պարզվել է, որ իրականում նման որոշում չկա, տվյալ քաղաքացիների անուններով հողհատկացումներ չեն հայտնաբերվել:
Ի դեպ, քաղաքացիների մեջ եղել են նաև անչափահասների անուններ։
Դեպքի առթիվ 2021թ. օգոստոսի 13-ին ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 325-րդ հոդվածի 1-ին մասերով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը):
Զինծառայողը մահացել է հիվանդանոցի ճանապարհին. ՔԿ–ն մանրամասներ է հայտնել
Հիշեցնենք` Մերձավանի գյուղապետը 1996թ–ից մինչ օրս Լևոն Գրիգորյանն է։