«Կանեփ-կակաչ-2021-ը» սկսվել է. հայտնաբերվել է 13 576 կգ կանեփի զանգված

Ոստիկանները տնամերձ 76 հողամասից հայտնաբերել են կանեփի 3289 հատ բույս։
Sputnik
Օգոստոսի 10-ից 15-ը Հայաստանում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 13 576 կգ կանեփի և ավելի քան 6 կգ կակաչի վայրի աճած զանգված: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը` նշելով, որ օգոստոսի 10-ին մեկնարկել է «Կանեփ-կակաչ-2021» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը։
Տնամերձ 76 հողամասից հայտնաբերվել է կանեփի 3289 հատ բույս: Ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է 2367 գրամ մարիխուանա, ինչպես և տարբեր քաշերով մեթամֆետամին, ալֆա «PVP» թմրամիջոցներ ու հոգեմետ հաբեր:
Իրականացված բացատրական աշխատանքի շնորհիվ արձանագրվել են նաև ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Բացի այդ, հայտնաբերվել է 30 հետախուզվող:
Ճանապարհային ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացրել Գյումրիում. տեսանյութ