Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները Գյումրիում ուժեղացված ծառայություն են իրականացրել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
Հաղորդագրության համաձայն` ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների շուրջ 60 խախտում։ Պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 8 ավտոմեքենա։
Հայտնաբերվել է առանց վարորդական իրավունքի վկայականի 2 անձ, հետախուզման մեջ գտնվող` 6, առանց ԱՊՊԱ պայմանագրի` 14, թաղանթապատված դիմապակիով` 12 տրանսպորտային միջոց։
Ոստիկանությունը հիշեցնում է, որ նմանօրինակ միջոցառումները պարբերական են։