Հայտնի է` որ վիտամինն է պաշտպանում աթերոսկլերոզից

Գիտնականներն ավելի քան 20 տարի ուսումնասիրություն են անցկացրել, որին մասնակցել է մոտ 50 հազար մարդ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի  – Sputnik. K վիտամինի բարձր պարունակությամբ սննդամթերքը 34 տոկոսով նվազեցնում է աթերոսկլերոզի հետ կապված սրտանոթային հիվանդությունների զարգացումը։ Այս մասին են վկայում Journal of the American Heart Association–ում հրապարակված տվյալները։
Էդիթ Քոուենի համալսարանի գիտնականներն ավելի քան 20 տարի ուսումնասիրություն են անցկացրել, որին մասնակցել է մոտ 50 հազար մարդ։
Գիտնականները բացահայտել են երիտասարդ և առողջ մնալու ամենապարզ ու հասանելի աղբյուրը
Նշվում է, որ այդ վիտամինի երկու տեսակ կա` K1, որով հարուստ են կանաչեղենը, կանաչ բանջարեղեններն ու բուսայուղերը, և K2, որը կա մսի, ձվի և ֆերմենտավորված մթերքների մեջ։
Ուսումնասիրությունների արդյունքների համաձայն` մեծ քանակությամբ K1 վիտամին ստացած փորձի մասնակիցների մոտ աթերոսկլերոզի հետ կապված սրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը 21 տոկոսով պակաս էր։
K2 վիտամինի շատ օգտագործման դեպքում ցուցանիշը 14 տոկոս է կազմել, իսկ ծայրամասային զարկերակների հիվանդությունների վտանգը նվազել 34 տոկոսով։
Կորոնավիրուսի մի շտամ կա, որը գրեթե կրկնակի մեծացնում է մահացությունը. գիտնականներ
Մասնագետներն ընդգծում են, որ ժամանակակից դիետաների դեպքում խորհուրդ է տրվում հիմնականում շեշտը դնել K1 վիտամինի քանակի վրա։ Այսօր գնալով ավելի շատ ապացույցներ են հայտնվում, որ К վիտամինի չափից ավելի օգտագործումը կարող է լրացուցիչ պաշտպանություն ապահովել աթերոսկլերոզից։