ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 16-20-ը` առանձին շրջաններում, կեսօրից հետո և գիշերը, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Չնայած դրան, հանրապետության հովտային և նախալեռնային շրջաններում և Երևանում առկա է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Ըստ ԱԻՆ–ի` մարզերում այսօր ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի Արարատում, Արմավիրում և Վայոց Ձորում (+36), ամենացածրը` Լոռիում (+27)։
Երևանում օգոստոսի 16-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի +34-ից +36, երեկոյան՝ +30-ից +32 աստիճան։