ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Բոսնիա և Հերցոգովինայում ընթացող կրտսեր տարիքի բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 63 կգ քաշային Արգիշտի Հակոբյանը գեղեցիկ հաղթանակ տոնեց թուրք Օմար Սերինի նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
«Հայ մարզիկը երկու անգամ նոկդաունի ենթարկեց թուրք մրցակցին, որից հետո մրցավարները դադարեցրին մենամարտը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Боксер Аргишти Акопян (Армения) перед началом поединка против Омара Серина (Турция) на Чемпионат по боксу среди подростков 2021 (16 августа 2021). Босния и Герцеговина
Այսպիսով, Հայաստանը Եվրոպայի առաջնությունում ապահովեց առնվազն 10 բրոնզե մեդալ։ ¼ եզրափակիչում հաղթանակներ են տոնել ու կիսաեզրափակիչ դուրս եկել 42 կգ քաշային Վահագն Գալստյանը, 50 կգ քաշային Սպարտակ Նահապետյանը և 80 կգ քաշային Կարեն Պետրոսյանը:
Ընդհանուր առմամբ առաջնությանը մասնակցում են 25 երկրի 274 մարզիկ։