Արցախում նոր ջրամբար կկառուցվի. Ստեփանակերտի ջրի խնդիրը լուծելու ուղիներ են առաջարկվել

Ստեփանակերտում առաջացած ջրամատակարարման խնդիրների մասին հայտնի դարձավ օգոստոսի 11-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել` Ստեփանակերտի ջրամատակարարման խնդրի հարցով։
Նա այդ մասին գրառում է արել Facebook-ի իր պաշտոնական էջում` նշելով, որ առկա կրիտիկական վիճակն առաջացել  է եղանակային անոմալ պայմաններից, տեղումների աննախադեպ պակասի և պատերազմի հետևանքով մայրաքաղաքի բնակչության թվի` շուրջ 30 տոկոսով աճի հետևանքով։
ԿԽՄԿ–ի աջակցությամբ ջրի բաքեր են տեղադրվում Ստեփանակերտի ջրազուրկ բնակելի շենքերի բակերում
Խնդիրը լուծելու համար որոշում է կայացվել մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգը Պատարա գետին միացնող խողովակաշար կառուցել: Այն, ըստ մասնագետների, շահագործման կհանձնվի մեկ տարվա ընթացքում, և հաջորդ տարվանից ստեփանակերտցիներն այլևս խմելու ջրի խնդիր չեն ունենա:
Բացի այդ որոշվել է գետի վրա նաև ջրամբար կառուցել, որը կլինի մեծագույնը ԼՂ տարածքում։ Դրա կառուցումը նախնական հաշվարկներով կարժենա 15 մլրդ ՀՀ դրամ:
«Այն թույլ կտա ոչ միայն մայրաքաղաքի, այլև Ասկերանի շրջանի շուրջ մեկ տասնյակ գյուղերի բնակչությանն ապահովել մշտական խմելու որակյալ ջրով, ինչպես նաև ոռոգովի դարձնել ավելի քան 2500 հա հողատարածք»,– հայտնում է Արայիկ Հարությունյանը։
Президент Карабаха Араик Арутюнян созвал расширенное рабочее совещание, посвященное проблеме водоснабжения Степанакерта (16 августа 2021). Карабах
Արայիկ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել` Ստեփանակերտի ջրամատակարարման խնդրի հարցով
Հիշեցնենք` Ստեփանակերտում առաջացած ջրամատակարարման խնդիրների մասին հայտնի դարձավ օգոստոսի 11-ին, երբ բնակիչները սկսեցին այդ մասին ահազանգել սոցիալական ցանցերում։
Ստեփանակերտում մարդիկ հերթ են կանգնել խմելու ջրի համար. լուսանկարներ
Ավելի ուշ խնդիրը մեղմելու համար որոշվեց դադարեցնել քաղաքում գործող ավտոլվացման կետերի և հանգստի գոտիների ջրօգտագործումը։