ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնեն կարծում է, որ ԱՄՆ պետքարտուղարությունը պետք է օգտագործի բոլոր հասանելի գործիքները՝ Ադրբեջանի ագրեսիան կանխելու համար: Փալոնը Twitter-ի իր միկրոբլոգում նման գրառում է արել։
«Արցախում պատերազմի ընթացքում և դրանից հետո Հայաստանի հասցեին մեղադրանքներ հնչեցնելն Ալիևի՝ հավատ չներշնչող փաստարկների վառ օրինակն է: ԱՄՆ–ն, երբ դատապարտում է արյունահեղությունն ու տարածաշրջանում անկայունությունը, չպետք է մեղադրի երկու կողմերին»,–գրել է Փալոնենը` ակնարկելով հասցեական մեղադրանքներ հնչեցնելու մասին։
Նա շեշտել է` պետքարտուղարությունը պետք է օգտագործի բոլոր հասանելի գործիքներն Ալիևի ագրեսիան դադարեցնելու համար:
Փալոնեն գրառմանը զուգահեռ մի լուր է տարածել, որտեղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական սուտն է հայտարարում` ասելով, որ Ադրբեջանը պատերազմը սկսել է իր պատմական հողերը վերադարձնելու համար։