Ապօրինի կառույցներ են ապամոնտաժվել Երևանի «Աջափնյակ» և «Նոր Նորք» վարչական շրջաններում։ Տեղեկությունը հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Ավելի վաղ ապամոնտաժվել էին ինքնակամ կառույցներ Շենգավիթում, Էրեբունիում և Նոր Նորքում, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, Դալմայի այգիներում, Քանաքեռ–Զեյթուն թաղամասում։
Հիշեցնենք` Երևանի ավագանու հունիսի 22-ի նիստում քաղաքապետ Հայկ Մարությանը, անդրադառնալով օրեցօր ավելացող ապօրինի կրպակներին ու շինություններին, հայտարարել էր, որ Աջափնյակ վարչական շրջանում ապօրինի շինարարության հարցում գործում է հանցավոր խումբ, որում ներգրավված են բազմաթիվ մարդիկ պետական մարմիններից, դատական համակարգից, թաղային հեղինակություններ։