Որդեկորույս մայրերի համար Աստվածամայրն օրինակ կարող է լինել. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյան

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի կապակցությամբ կատարված պատարագում արքեպիսկոպոսը քարոզով է հանդես եկել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Աստվածամոր նման բազմաթիվ մայրեր կան այսօր Հայաստանում, որոնք զավակներ կորցրեցին, որոնք ունեն այն նույն մայրական ցավը, ինչպիսին Աստվածամայրն ուներ։ Իր քարոզում այսօր ասել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը: Հայտնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից։
Օգոստոսի 15-ին Հայաստանյայց Առաքելական եկեղեցին տոնեց Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը: Օրվա առիթով, Մայր Աթոռի միաբանությունը Սուրբ Գայանե վանքում մասնակցեց Պատարագի սրբազան արարողությանը: Պատարագիչը եղել է Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը։
В Первопрестольном Эчмиадзине отмечается Праздник Преображения Пресвятой Богородицы (15 августа 2021). Эчмиадзин
Խաղողօրհնեք
Նա հատուկ անդրադարձ է կատարել որդեկորույս մայրերին՝ վերջիններիս կրած ծանրագույն ցավերն ու վշտերը համեմատելով Աստվածամոր տառապանքների հետ։
«Այդ մայրերի համար Աստվածամայրն իբրև օրինակ կարող է լինել՝ դիմագրավելու այն ցավերին, որոնք այսօր ունեն իրենց հոգում և իրենց սրտում։ Այս մտածումներով մաղթենք, որ ամոքվեն վերքերը՝ հոգևոր վերքերը մեր բոլոր մայրերի, ոորոնք որդեկորույս են այսօր, ամոքվեն վերքերն այն բոլոր կանանց, որոնք իրենց ամուսիններին կորցրեցին և ամոքվեն վերքերն այն բոլոր երեխաների, որոնք իրենց հայրերին կորցրեցին»,–ասել է Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը։
Վերջում օրհնված խաղողի ողկույզներն են բաժանվել հավատավոր ժողովրդին:
Հայ առաքելական եկեղեցին նշում է Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը