ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի - Sputnik. Մահացել է ֆուտբոլի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, պատմության մեջ լավագույն հարձակվողներից մեկը՝ Գերդ Մյուլլերը։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անել Մյունխենի «Բավարիայի» կայքին։
Մյուլլերը մահացել է այսօր առավոտյան, 78 տարեկանում։ Դեռևս 2015 թվականին Մյուլլերի մոտ հայտնաբերվել էր Ալցհայմերի հիվանդություն:
Գերմանացի ֆուտբոլիստը հանդես է եկել նաև Երևանի «Հրազդան» մարզադաշտում։ Չեմպիոնների լիգայի մրցաշարի շրջանակներում Մյուլլերը «Բավարիայի» կազմում խաղացել է «Արարատի» դեմ։ Հանդիպումն ավարտվել է «Արարատի» նվազագույն առավելությամբ (1:0), սակայն հաջորդ փուլ է անցել «Բավարիան», քանի որ Մյոոնխենում՝ առաջին հանդիպման ժամանակ, հաղթել էր 2:0 հաշվով։
Մյուլլերը «Բավարիայի» կազմում է եղել 1964-1979 թթ., իսկ Գերմանիայի հավաքական է հրավիրվել 1966-ին։
Նա այն բացառիկ ֆուտբոլիստներից էր, որի խփած գոլերի թիվը գերազանցում է նրա մասնակցությամբ խաղերին. Գերմանիայի հավաքականի կազմում Մյուլլերը հանդես է եկել 62 անգամ ու 68 գոլ է խփել։
Легенды немецкого футбола Уве Зеелер (справа) и Герд Мюллер во время официальной презентации нового мяча немецкого спортивного гиганта Adidas
© AFP 2024 / JOHN MACDOUGALL