Լիբանանում տանկեր է պայթել. կան զոհեր ու վիրավորներ. տեսանյութ

Պատահարը տեղի է ունեցել Լիբանանի հյուսիս-արևմտյան Աքքարի շրջանում, հայտնել է լիբանանյան Կարմիր խաչը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի - Sputnik. Առնվազն 20 մարդ զոհվել է, մոտ 80-ը՝ վիրավորվել նավթատար տանկերի վրա տեղի ունեցած պայթյունից։ Պատահարը տեղի է ունեցել Լիբանանի հյուսիս-արևմտյան Աքքարի շրջանում, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով լիբանանյան Կարմիր խաչին։
Բեյրութի` ուրվական դարձած նավահանգիստը. ի՞նչ տեսք ունի այն պայթյունից 1 տարի անց
«Այս պահի դրությամբ 20 մահացած ու 79 վիրավոր կա»,-նշված է կազմակերպության Twitter-յան էջում։
«Ալ Արաբիա» հեռուստաընկերությունը հայտնում է մինչև 100 տուժածի մասին։
Պայթյունի պատճառն առայժմ հայտնի չէ։