Կանանց Եվրոպայի առաջնությունում Էլինա Դանիելյանն առաջատարների շարքում է

Վեցերորդ տուրի պարտիաներում հայ շախմատիստներից հաղթանակներ են տոնել Էլինա Դանիելյանը, Սուսաննա Գաբոյանն ու Մարիամ Մկրտչյանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Կանանց Եվրոպայի անհատական առաջնության 6-րդ տուրից հետո Էլինա Դանիելյանը 5 միավորով 6 առաջատարների շարքում է:
Անհաշտ մրցապայքար Եվրոպայի առաջնությունում. 2-9-րդ տեղերը կիսում են 8 շախմատիստուհի
Երեկ կայացել են 6-րդ տուրի պարտիաները: Հայ շախմատիստներից հաղթանակներ են տոնել Էլինա Դանիելյանը (5), Սուսաննա Գաբոյանն (4) ու Մարիամ Մկրտչյանը (2.5):
Հիշեցնենք, որ Ռումինիայի Յասի քաղաքում ընթանում է Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը, որին մասնակցում են 29 երկրների 117 շախմատիստուհիներ։
Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը, կանանց գրոսմայստերներ Աննա Սարգսյանը և Մարիա Գևորգյանը, կանանց միջազգային վարպետներ Սուսաննա Գաբոյանը և Սիրանուշ Ղուկասյանը և կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Մարիամ Մկրտչյանը։
Մրցաշարի ավարտին մնաց 5 տուր:
Արոնյանը 4-րդ տեղն է զբաղեցրել Grand Chess Tour շախմատային օնլայն մրցաշարում