Հրդեհ Երևանում. «Ռադիոկայմի» մոտակայքում խոտածածկույթ է այրվում

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 4 մարտական հաշվարկ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի - Sputnik. Այսօր ժամը 14:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող «Ռադիոկայմ»-ի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակներ նախարարությունից։
Փրկարարներին հաջողվեց մարել Խոսրովի անտառի մոտակայքում բռնկված հրդեհը
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը։
Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 3 հա խոտածածկույթ։
***
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։36-ին, մարվել՝ 17։11-ին: Այրվել է մոտ 5 հա բուսածածկույթ։