Հայաստանի առանձին շրջաններում մի քանի օր անընդմեջ անձրև կգա. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի Արարատում, Արմավիրում և Վայոց Ձորում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Հայաստանի առանձին շրջաններում այսօր կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Անձրևները կշարունակվեն մինչև ամսի 19-ը։
Ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կարող է հասնել 15-20 մ/վ արագության։
Ըստ ԱԻՆ–ի հրապարակած տվյալների` այսօր ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի Արարատում, Արմավիրում և Վայոց Ձորում (+36), ամենացածրը` Լոռիում (+27)։ Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում և Սյունիքում ջերմաստիճանը կտատանվի +23-ից +28–ի սահմանում, Արագածոտնում +31-ից +36 աստիճան կլինի, Տավուշում էլ` +27–ից +32։
Եղանակի կանխատեսում
Երեկոյան ժամերին և գիշերը Երևանի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում (18-20 մ/վ արագությամբ):
Այսօր կեսօրին մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կտատանվի +33-ից +35–ի սահմանում, գիշերը կնվազի մինչև +19-ից +21։
Վարդենիսի փողոցներով վարար գետեր են հոսում, մայթերը սպիտակել են կարկուտից. տեսանյութ