Որքա՞ն թոշակ կստանա Անգելա Մերկելը Գերմանիայի կանցլերի պաշտոնից հեռանալուց հետո

Պետությունը Անգելա Մերկելին կվճարի նաև սեփական գրասենյակի, ռեֆերենտների, քարտուղարի ու վարորդի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պաշտոնից հեռանալուց հետո ամսական 15 հազար եվրո թոշակ կստանա։ Տեղեկությունը հայտնում է գերմանական «Focus» ամսագիրը՝ ներկայացնելով Հարկատուների միության հաշվարկները:
Անգելա Մերկելը խճճվել է թիկնոցի մեջ ու զավեշտալի իրավիճակում հայտնվել. տեսանյութ
Տվյալ դեպքում կենսաթոշակի չափը կապված է պետական բարձրագույն պաշտոններում երկարամյա ծառայության հետ` Մերկելը կանցլերի պաշտոնը ստանձնել է 2005 թվականին, եղել է Բունդեսթագի պատգամավոր և դաշնային նախարար: Այժմ կանցլերի պաշտոնում նա 35 հազար եվրո աշխատավարձ է ստանում։ Մերկելը պաշտոնից հեռանալու է սեպտեմբերին, երբ Գերմանիայում խորհրդարանական ընտրություններ անցկացվեն։
Պետությունը նրան կվճարի նաև սեփական գրասենյակի, ռեֆերենտների, քարտուղարի ու վարորդի համար։
Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերին, որն այդ պաշտոնը զբաղեցրել է 7 տարի, ամսական 6,5 հազար եվրո թոշակ է ստանում, իսկ նրա գրասենյակի համար տարեկան կես միլիոն եվրո է հատկացվում:
Վախի վրա հիմնված հասարակությունն ապագա չունի․ ինչից էր վախենում Անգելա Մերկելը
Սեպտեմբերի 25-ին Գերմանիայում Բունդեսթագի ընտրություններ կանցկացվեն, և երկիրը կգլխավորի նոր կանցլերը: 67-ամյա Անգելա Մերկելն ավելի վաղ հայտարարել էր, որ հեռանում է քաղաքականությունից և թողնում է Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահի պաշտոնը՝ զրկվելով պետության ղեկավար ընտրվելու իրավունքից։
Գերմանիայում կենսաթոշակային տարիքի մարդկանց (67 տարեկան) միջին կենսաթոշակը 953 եվրո է` ավելի քան 500 հազար դրամ։
«Կներեք, մոռացել եմ»․ Անգելա Մերկելի տեսագրությունը «վիրուսային» է դարձել սոցցանցերում