Թուրքիայի սևծովյան շրջանում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 40 -ի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգոստոսի 13-ին այցելել է բնական աղետի գոտի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. Թուրքիայի Սև ծովի առափնյա հատվածներում ջրհեղեղների ու սելավների զոհերի թիվը հասել է 40–ի: Տեղեկությունն այսօր հայտնել է Թուրքիայի կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների կանխարգելման և կառավարման վարչությունը:
Ճապոնիայում տեղատարափ անձրևների պատճառով շտապ տարհանում են 1,7 մլն բնակչի
Հաղորդագրության համաձայն` հյուսիսային Կաստամոնու նահանգում մահացել է 34 մարդ, Սինոփում ՝ 6:
Բարթն նահանգում շարունակվում են ցեխաջրերի հոսքի հետևանքով անհետ կորած բնակչի որոնումները:
Եվս 9 հոգի այս պահին հիվանդանոցում են:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգոստոսի 13-ին այցելել է բնական աղետի գոտի և վստահեցրել, որ պետությունը կանի հնարավորը երկրի հյուսիսում և հարավում բնական աղետների հետևանքները վերացնելու համար:
Նշենք, որ ջրհեղեղին զուգահեռ Թուրքիայի հարավային և արևմտյան շրջաններում շարունակվում են անտառային հրդեհները։
Ըստ վերջին տվյալների` անտառային հրդեհների հետևանքով մահացել է 8 մարդ, 864 տուժած կա:
Սոչիի բոլոր լողափերը փակ են. փոթորիկ և հորդառատ անձրևներ են սպասվում