Պայթյուն Երևանում. դեպքի վայրում պայթուցիչի դետալ ու մետաղական բեկորներ են հայտնաբերվել

Դեպքի վայրում օպերատիվ աշխատանքներ է իրականացրել ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. Երևանի Սարալանջի փողոցի բաժանարար գոտու հատվածում` CPS բենզալցակայանի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում պայթյուն է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ինքնասպանություն Երևանում. 35-ամյա տղամարդը նետվել է Դավթաշենի կամրջից
Ըստ կայքի` օգոստոսի 14-ին` ժամը 01։50-ի սահմանում, գրանցված պայթյունից վնասվել է այդ պահին նշված ճանապարհով երթևեկող` Տավուշի մարզի Ջուջևան գյուղի բնակիչ, 25-ամյա Վերան Չիլինգարյանին պատկանող «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի ձախ թափարգելը, ձախ դուռը, ձախ լուսարձակն ու ջրահովացման համակարգը։
Երևանում վթարի է ենթարկվել ԿԳՄՍ նախարարի որդին
Նախնական տեղեկություններով` տուժածներ չկան։ Դեպքի վայրում օպերատիվ աշխատանքներ է իրականացրել ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետը։ Հայտնաբերվել են պայթուցիչի դետալ և մետաղական բեկորներ։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ողբերգական վթար Երևան-Սևան ճանապարհին․ կան զոհեր և տուժածներ