Խաղողօրհնեքի արարողություն Մայր աթոռում. ինչպես է Հայ առաքելական եկեղեցին նշելու տոնը

Աստվածածնի վերափոխման տոնը Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. Վաղը` օգոստոսի 15-ին, Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին նշելու է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը, որը ժողովրդին առավել հայտնի է Խաղողօրհնեք անվամբ։
Լճում ապրող Պողոս-Պետրոսը․ ինչպես Ապարանում եկեղեցին ջրի տակ հայտնվեց
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից տեղեկացնում են, որ տոնի առիթով օգոստոսի 15-ի առավոտյան` ժամը 10:30-ին, պատարագ կմատուցի Սուրբ Գայանե վանքում։ Այնուհետև Մայր աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանին կկատարվի Խաղողօրհնեքի արարողություն, որից հետո օրհնված խաղողի ողկույզները կբաժանվեն հավատավոր ժողովրդին:
Սուրբ պատարագի ու խաղողօրհնեքի կարգ կմատուցվեի նաև հայաստանյան բոլոր եկեղեցիներում։ Խաղողի ողկույզն օրհնելու ավանդույթը, ըստ Աստվածաշնչի, մեկնաբանվում է նրանով, որ Տերը խաղողի որթը ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց և պատվեց առավել, քան մյուս տնկիները։
Ուղղափառության մեռնող վկան Լոռիում, կամ ինչի մասին է լռում Հրաշագործի եկեղեցին
Աստվածածնի վերափոխման տոնը Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:
Խաղողօրհնեքը Հայաստանում. ի՞նչ չի կարելի անել տոնից առաջ