ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Կտրուկ ավելացել են Հայաստանից մեղր արտահանելու ծավալները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
«2021թ. հունվար-հուլիս ամիսներին արտահանվել է շուրջ 65 տոննա մեղր, այն դեպքում, երբ
նախորդ ողջ տարվա ընթացքում արտահանվել է 19 տոննա»,– նշված է հաղորդագրության մեջ
Ավելացել է նաև մեղր արտադրողների թիվը. Հայաստանից արդեն 11 կազմակերպություն է մեղր արտահանում։
Հայկական մեղրը ութ երկիր է արտահանվում` ԱՄՆ, Բելգիա, Կանադա, Ճապոնիա, Մեծ Բրիտանիա, Օման, Սուրինամ, Ռուսաստան։