«Հատուկ շնորհակալություն հորս». Արթուր Ալեքսանյանը ցուցադրել է իր մեդալների հավաքածուն

Արթուր Ալեքսանյանը օլիմպիական խաղերում պարտվեց Ռուսաստանը ներկայացնող Մուսա Եվլոևին` գրավելով երկրորդ տեղը։ Պարտությունն այնքան դառնացրեց օլիմպիական հայ չեմպիոնին, որ մրցանակաբաշխության ժամանակ նա հրաժարվեց կրել արծաթե մեդալը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. Աշխարհի եռակի ու Եվրոպայի հնգակի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե, ոսկե և արծաթե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանն Instagram-ում ներկայացրել է իր սպորտային կարիերայի ընթացքում օլիմպիական խաղերում նվաճած մեդալների հավաքածուն` Լոնդոն-2012–ում ստացած բրոնզե, Ռիո-2016-ում ստացած ոսկե և Տոկիո–2020-ում ստացած արծաթե մեդալները: https://www.instagram.com/arturaleksanyan_/
«Շնորհակալ եմ իմ մարզիչներին, երկրպագուներին, ընտանիքին ու ընկերներին: Առանձնահատուկ շնորհակալություն հորս»,- գրել է 29-ամյա մարզիկը։
«Շատ բան կա ասելու...». Արթուր Ալեքսանյանը խոստանում է փակագծեր բացել
Հիշեցնենք` Տոկիոյում կայացած 32-րդ ամառային օլիմպիական խաղերում 97 կգ քաշային կարգի եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը պարտվեց Ռուսաստանը ներկայացնող Մուսա Եվլոևին` գրավելով երկրորդ տեղը։ Պարտությունն այնքան էր դառնացրել հայ մարզիկին, որ մրցանակաբաշխության ժամանակ նա հրաժարվեց կրել արծաթե մեդալը։
«Պետք չէ քաղաքականացնել». Արթուր Ալեքսանյանը մեկնաբանեց եզրափակչի մասին իր խոսքերը