Օդի ջերմաստիճանը մի փոքր կնվազի. եղանակի տեսություն

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Հայաստանի և Արցախի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. Հանրապետության տարածքում օգոստոսի 15-18-ն առանձին շրջաններում, 14-ին շրջանների մեծ մասում կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻն «Հիդրոմետ» ծառայությունը։
Հայոց լեզվի շտեմարանները ստեղծվել են պղտոր ջրում ձուկ որսալու համար. Լեզվի կոմիտեի նախագահ
Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ։
Տեղեկացվում է, որ օդի ջերմաստիճանն օգոստոսի 14-ին կնվազի 3-4 աստիճանով։
Երևան քաղաքում օգոստոսի 14-15-ի երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ: Օգոստոսի 16-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մտեք ցանկացած «մոլ», դրանց ներսում Հայաստան չէ. Դավիթ Գյուրջինյան
ՀՀ ԱԻՆ–ից նաև զգուշացնում են, որ հանրապետության հովտային և նախալեռնային շրջաններում և Երևանում առկա է և սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: