Բուլղարական պղպեղի օգտակար հատկությունները. ինչո՞ւ է այն ավելի «հզոր», քան նարինջը

Բուլղարական պղպեղը մի շարք առավելություններ ունի , հագեցած է մի շարք վիտամիններով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Բոլորին հայտնի է, որ բուլղարական պղպեղը հարուստ է ասկորբինաթթվով (վիտամին С), բայց քչերը գիտեն, որ բուլղարական պղպեղում այդ վիտամինի պարունակությունն ավելի շատ է, քան նարնջում։ Med-heal.ru–ն գրում է, որ այդ բանջարեղենն ընդհանուր առմամբ բջջանյութի և օրգանիզմի համար օգտակար նյութերի հիանալի աղբյուր է։
Պե՞տք է արդյոք հետազոտվել պատվաստվելուց առաջ. պարզաբանում է բժիշկը
Բուլղարական պղպեղի բաղադրության մեջ նաև A վիտամին կա, որը պակաս կարևոր չէ, քանի որ նպաստում է օրգանիզմի իմունային ֆունկցիաների ամրապնդմանը, ինչը առավել արդիական է կորոնավիրուսի ժամանակ։
B6 վիտամինի բարձր պարունակության շնորհիվ բուլղարական պղպեղը կարող է բարելավել հուզական ֆոնը և նվազեցնել դեպրեսիվ խանգարումների զարգացման հավանականությունը։ Պարզ է, որ միայն բուլղարական պղպեղը ձեզ ընկճախտից չի պաշտպանի, բայց եթե այդ մթերքը համալիր ընտրված սննդակարգում ընդգրկեք, արդյունքը երկար սպասեցնել չի տա։
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ դեղձ ենք ուտում
Վերոնշյալ արժանիքներից բացի, քաղցր պղպեղը նաև կենսաբանական ակտիվ բաղադրիչ` կապսանտին է պարունակում, որի օգտագործումը, ինչպես վկայում են վերջին ուսումնասիրությունները, նպաստում է ավելորդ քաշի դեմ պայքարին։
Բժիշկն ասել է` որտեղ են առավել հաճախ վարակվում հեպատիտ В–ով