ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik. Թուրքիայում ջրհեղեղների և սելավների հետևանքով զոհերի թիվը հասել է 27–ի։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին: Հորդառատ անձրևները զանգվածային ջրհեղեղի պատճառ են դարձել Թուրքիայի Սև ծովի ափին գտնվող Կաստամոնու և Սինոփ նահանգներում:
«Կաստամոնուում սելավների և ջրհեղեղների հետևանքով մահացել է 25 մարդ, ևս 2-ը մահացել են Սինոփում, 1 մարդ անհետացել է Բարթնում», - ասված է Թուրքիայի արտակարգ իրավիճակների և աղետների վարչության (AFAD) հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ բնական աղետի ընդգրկած տարածքում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, տարհանվել է ավելի քան 600 մարդ: Մոտ 300 բնակավայր մնացել են առանց էլեկտրականության: Կամուրջների քանդման և ճանապարհների հեղեղման պատճառով բնական աղետի տարածքում մի շարք մայրուղիներում, այդ թվում՝ Բարթն-Կարաբյուկ ավտոճանապարհին, երթևեկությունն արգելափակվել է: Կաստամոնու նահանգի Բոզկուրտ քաղաքում հեղեղման հետևանքով մի քանի բազմահարկ շենքեր են փլուզվել, տեղում աշխատում են փրկարարները։
Նկատենք, որ ջրհեղեղներին նախորդել էին անտառային հրդեհները, որոնք նախկինում ընդգրկել էին Թուրքիայի տարածքի մասը: