Թունավորվածները Խանջյանի բնակիչներ են. խմելու ջրի նմուշառումներ են արվել

Կատարվում է նախաքննություն: Նշանակվել են դատաբժշկական և դատասննդային փորձաքննություններ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Արմավիրի մարզում գրանցված թունավորման փաստով քրեական գործ է հարուցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Կաթնամթերքի շուկայում խախտումները բազմաթիվ են և բազմաբնույթ. ՍԱՏՄ
Օգոստոսի 11-ին հայտնել էինք, որ 9 հոգու թունավորմամբ տեղափոխել են «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ նրանք հայտնել են, որ թունավորվել են ջրից։
Ըստ ՔԿ–ի` «աղիքային ինֆեկցիա անհայտ էթիալոգիա» ախտորոշմամբ բուժօգնության դիմած քաղաքացիները Արմավիրի մարզի Խանջյան համայնքի 9 բնակիչներ են։ 
Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում կամ թունավորում):
«Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով վերոհիշյալ անձանց բնակարաններից կատարվել է խմելու ջրի նմուշառումներ, նշանակվել են դատաբժշկական և դատասննդային փորձաքննություններ»,– նշված է հաղորդագրության մեջ:
Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները բազմակողմանի և լրիվ հետազոտելու, թունավորման աղբյուրը, պատճառները պարզելու ուղղությամբ։
Ստեփանակերտցի 41-ամյա կինը ժայռից ցատկել ու ընկել է կամրջի տակ հոսող գետը