Սուրեն Վարոսյանը նշանակվել է վարչապետի արարողակարգի պատասխանատու

Մինչ այս` 2020-2021 թթ., Վարոսյանը եղել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի արարողակարգի պատասխանատուն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Սուրեն Վարոսյանը նշանակվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արարողակարգի պատասխանատու. տեղեկանում ենք Փաշինյանի որոշումներից։
«Հարցեր կան, որոնք պատասխանի են սպասում». Արամ Ա–ն ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝
Սուրեն Վարոսյանին նշանակել վարչապետի արարողակարգի պատասխանատու»,–նշված է որոշման մեջ։
Նշենք, որ մինչ այս` 2020-2021 թթ., Վարոսյանը եղել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի արարողակարգի պատասխանատուն։
Իսկ 2018-2020 թթ. արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պաշտոնական այցերի բաժնի գլխավոր մասնագետն է եղել։ Վարոսյանն անկուսակցական է։