ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Ամարասի վանական համալիր։ Տեղեկանում ենք ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի ֆեյսբուքյան էջից։
Экс-президен Серж Саргсян во время посещения монастыря Амарас
© Photo : Facebook / ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ / Office of 3rd President of RA
«Ընթացիկ շաբաթվա սկզբից Արցախում գտնվող Սերժ Սարգսյանն իր մարտական ընկերների և Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ այցելել է Ամարասի վանական համալիր։ Նա ծանոթացել «Լույսի» օժանդակությամբ Ամարասում իրականացվող մեծածավալ վերականգնման աշխատանքների ընթացքին»,–ասված է գրառման մեջ։
Экс-президен Серж Саргсян во время посещения монастыря Амарас
© Photo : Facebook / ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ / Office of 3rd President of RA
Նշենք, որ Ամարասում է եղել նաև Արցախի առաջին նախագահ Բակո Սահակյանը։
Սերժ Սարգսյանը, ի դեպ, «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի խորհրդի նախագահն է։
Экс-президен Серж Саргсян во время посещения монастыря Амарас
© Photo : Facebook / ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ / Office of 3rd President of RA
Հիշեցնենք, որ 2020-ի նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրի ստորագրման արդյունքում Ամարասը հայտնվել է սահմանազատման գծի մոտ։