Կոտայքում մեքենա է այրվել. երիտասարդ ուղևորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արգելապատնեշին ու բռնկվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik. Ձորաղբյուր գյուղ տանող ճանապարհին ավտոմեքենա է այրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ստեփանակերտցի 41-ամյա կինը ժայռից ցատկել ու ընկել է կամրջի տակ հոսող գետը
Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգը ստացել է օգոստոսի 13-ին` ժամը 04:48-ին։
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները պարզել են, որ Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1994 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արգելապատնեշին, հայտնվել դաշտամիջյան հատվածում (մոտ 10 մ) և բռնկվել։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը և ուղևոր Ա․ Թ․-ն (ծնված 1995 թ.) հոսպիտալացվել են Աբովյան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Իսկ ուղևոր Մ․ Մ․-ն (ծնված 1997 թ.) հոսպիտալացման ճանապարհին մահացել է:
Դաժան սպանություն Երևանում. 33–ամյա տղամարդը 34–ամյա կնոջը դանակի մոտ 10 հարված է հասցրել
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։21-ին, մարվել՝ 05։46-ին։ Այրվել է ավտոմեքենան և մոտակայքում մոտ 1000 քմ բուսածածկույթ:
Սևան-Երևան ճանապարհին վթարի հետևանքով մահացել են երիտասարդ ամուսիններն ու 4-ամյա որդին. ՔԿ