ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը օգոստոսի 18-ից վերսկսում է կարճաժամկետ վիզայի բոլոր կատեգորիաների տրամադրումը Եվրոպական միության կողմից ճանաչված պատվաստումների ամբողջական սխեմայով պատվաստված և ժամկետանց վիզա ունեցող անձանց համար: Տեղեկանում ենք Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության էջից։
Վիզայի դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ պայման է տրամադրել պատվաստման ապացույց: Նշենք, որ ընդունելի պատվաստանյութերն են` Pfizer, Moderna, AstraZeneca և Johnson & Johnson։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը հուլիսի 29-ի նիստի ժամանակ որոշեց 3 մլրդ 459 մլն դրամ տրամադրել «Sinopharm» (Չինաստան) և «Pfizer/BioNTech» (Գերմանիա-ԱՄՆ-Չինաստան) պատվաստանյութեր ձեռք բերելու համար։
Քննարկումներ են ընթանում նաև «Moderna» պատվաստանյութի որոշ խմբաքանակ գնելու կամ որպես նվիրաբերություն ստանալու ուղղությամբ։