Անհաշտ մրցապայքար Եվրոպայի առաջնությունում. 2-9-րդ տեղերը կիսում են 8 շախմատիստուհի

Էլինա Դանիելյանը չորրորդ տուրում սև ֆիգուրներով ոչ ոքի է խաղացել ադրբեջանցի Գյունայ Մամադզադեի հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի, - Sputnik. Ռումինիայում շարունակվող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում 3 հաղթանակով մեկնարկած գրոսմայստեր Էլինա Դանիելյանը չորրորդ տուրում սև ֆիգուրներով ոչ ոքի է խաղացել ադրբեջանցի Գյունայ Մամադզադեի հետ:
Էլինա Դանիելյանը հաղթեց ադրբեջանցի շախմատիստին. Եվրոպայի կանանց անհատական առաջնություն
Աննա Սարգսյանը սպիտակներով հաղթել է ռուս Անաստասյա Բոնդարուկին և 3.5 միավորով Էլինա Դանիելյանի ու 7 շախմատիստուհիների հետ բաժանում է 2-9-րդ տեղերը: Նա ու Դանելյանը կես միավորով են ետ մնում առաջատարից՝ ռումինացի Իրինա Բուլմագեից։
Չորրորդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ են տարել նաև Մարիա Գևորգյանը, Լիլիթ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը, Սիրանուշ Ղուկասյանը ոչ ոքի է խաղացել, իսկ Մարիամ Մկրտչյանը պարտվել է:
Եվրոպայի առաջնությանը մասնակցում են 29 երկրների 117 մարզուհիներ, այդ թվում՝ 5 գրոսմայստեր, 22 կանանց գրոսմայստեր, 22 միջազգային վարպետ և 17 կանանց միջազգային վարպետ:
Գլխավոր մրցավարն է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մրցավարական հանձնողովի նախագահ, միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը։
Արոնյանը 4-րդ տեղն է զբաղեցրել Grand Chess Tour շախմատային օնլայն մրցաշարում